«Դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում». Անահիտ Բախշյան
«Դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում» ,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։
Անդրադառնալով Հայոց լեզվի 9-րդ դասարանի քննության կենտրոնացված լինելուն, տիկին Բախշյանն ասեց. «Գիտելիքների թեստավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում:
Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին գալիս են, ԳԹԿ-ի տվյալներով՝ 25 տոկոսը կտրվում է մայրենիից, 35 տոկոսը` մաթեմատիկայից: Այսինքն՝ դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում»:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ լուրջ խնդիր է նաև դպրոցների լիցենզավորման տեղի հարցը.
«Դպրոցները, որպեսզի լիցենզիա ստանան, լիցենզավորող կազմակերպությունը պահանջում է որոշակի տեղեկանքներ իրենց ֆիզիկական վիճակի մասին՝ դասասենյակ, տարածք և այլն:
Եվ այսօր ես շատ դպրոցների լիցենզիաներով սահմանված թվերն եմ նայել ու չեմ հավատում դրանց»,- ընգծել է փորձագետը: