Մամուլ

Արսեն Թորոսյանն այցելել է Երևանում օրեր առաջ լույս աշխարհ եկած եռյակին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, օրեր առաջ լույս աշխարհ եկած եռյակին՝ երկու աղջիկ և մեկ տղա:

Այս մասին Թորոսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կատարելով գրառում․ «Նարեն, Նարինեն ու Նարեկը իրենց լավ են զգում»:

Հիշեցնենք՝ եռյակների մայրը 20-ամյա ուսանողուհի Էլվինա Գաբրիելյանն է, ով եռյակներով հղիացել և լույս աշխարհ է բերել բնական ճանապարհով, առանց արտամարմնային բեղմնավորման կամ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների։ 

Ծնվելիս նրանց քաշերը եղել են 1710, 1750 և 1800 գրամ։

Էլվինան ասել է, որ շատ է ուրախացել, երբ իմացել է, որ եռյակ է ունենալու, թեև հասկանում էր, որ չորս երեխա մեծացնելը երիտասարդ ընտանիքի համար հեշտ չի լինելու. Էլվինան նաև ավագ որդի ունի՝ Մանուկը, որը 1 տարեկան 6 ամսական է։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Կիսվել