Չինաստան այցին Աննա Հակոբյանը հագել էր հայկական բրենդի 230 դոլար արժողությամբ կոշիկ և հայկական նախշերով տունիկա
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Պեկինի «Շոուդու» օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ կրել է հայկական «Nairia» բրենդի հայկական նախշերով տունիկա և «Taraz.am» բրենդի կոշիկ:
Վարչապետի տիկինը «Nairia» բրենդի հայկական նախշերով տունիկան կրել էր նաև «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ այսուհետ կրելու է հայկական բրենդի հագուստ։
«Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ:
Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: Եվ որքան մեր դիզայներները կզարգացնեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ» ,- ասել է տիկին Հակոբյանը։