«Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի» Սարգիս Քլոյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ Քոչարյանի արդար դատավարություն պահանջող ցուցարարների հետ է նաև Մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Հարցին, թե ինչ ասելիք ունի Քոչարյանին, Սարգիս Քլոյանը կարճ եւ կոնկրետ պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ․․․Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի․․․»։
Սարգիս Քլոյանը ակնկալում է, որ արդարությունը հաղթելու է։ Նա և ցուցարարներից ևս չորս հոգի մտան դատարանի դահլիճ։ Այս պահին դատարանում ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Դատարանի դիմաց բողոքի երկու ակցիա է ընթանում՝ հանուն և ընդդեմ Քոչարյանի ազատության։ Կողմերը վանկարկումներն ու վիրավորական արտահայտությունները միմյանց հասցեին չեն դադարեցնում։
Դատարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ լարված։