Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումները կիրագործվի ի հաշիվ քաղաքացիների. Հայկ Սարգսյան
Այսօր՝ մայիսի 13-ին, մամուլի ասուլիսում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ասեց, որ Երևանում նոր տրանսպորտային ցանցի բարեփոխումները իրականացնելու համար 200-250 մլն եվրո ներդրումներ կպահանջվեն։ Սակայն այդ ներդրումները, նրա խոսքով, պետք է ինչ-որ բանով փակել։
«Ո՞վ է վճարելու այդ ներդրումների համար։ Կառավարությունը, եթե անգամ վճարի էլ այդ ծախսերը, այդ ամենը կիրագործի ի հաշիվ քաղաքացիների։
Նույնը կլինի նաև այն դեպքում, եթե այդ ծախսերը իր վրա վերցնի Երևանի քաղաքապետարանը»,- ասել է փոխքաղաքապետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով մեկնել էր Չեխիայի Հանրապետությունում: Նպատակը՝ Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր: