Շնորհավոր Մայիսի 9-ը, այս օրը հայ ժողովրդի համար եռակի տոն է
Շնորհավոր Մայիսի 9-ը, այս օրը հայ ժողովրդի համար եռակի տոն է
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռակի տոն է: Այս օրն է նշվում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Ըստ ընդունված տվյալների, ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է շուրջ 600 հազար հայ:
Կազմավորվել է հայկական 6 դիվիզիա, 104 հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման, 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ, իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ։
Հայ ժողովրդի փառապանծ զավակներն են զորահրամանատարներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը և ծովակալ Հովհաննես Իսակովը:
Շուրջ վեց տասնյակ գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ: Սերմնացաններ, որ տուն չդարձան:
Փառք և պատիվ բոլոր այն հերոսներին, որոնց շնորհիվ հնարավոր են դարձել այս հաղթանակները: