Մամուլ

Ոստիկաններն այս գիշեր մարդկային կյանք փրկեցին․ Աստված Ձեզ պահապան, տղեք․․․

Ոստիկաններն այս գիշեր մարդկային կյանք փրկեցին: ՊՊԾ աշխատակիցները գիշերվա կեսին նկատել էին մեր բնակարանից ոչ հեռու գտնվող ավտոլվացման կայանից դուրս եկող թանձր ծուխը:

Րոպեներ անց տեղում էին հրշեջ ծառայությունը և ոստիկանության պատասխանատուները:

Ավտոլվացման աշխատակիցը գյուղի տղա է, քնում է հենց աշխատավայրում, տարվել էր քնով և չէր նկատել, որ ջեռուցիչն այրել է վերմակը և մխում է: Դուռը մի քանի րոպե ուշ բացեին, հետևանքները սարսափելի կլինեին, ինչն այդ երիտասարդ ոստիկանների պարագայում բացառվում էր:

Երբ արդեն վտանգը հետևում էր, նայում էի տղաներին, որոնք իրենց պահում էին այնպես, կարծես ոչինչ չէր եղել. դե ծառայություն է՝ կատարում են, օգնեցին տղային ուշքի գալ, հրշեջները մի քանի խորհուրդներ տվեցին ու գնացին իրենց գործին:

Աստված Ձեզ պահապան, տղեք:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Դանիելյանը։

Կիսվել