Նիկոլ Փաշինյանը սվաղեց Հանրային ռադիոյի՝ հեղափոխության օրերին կոտրած դուռը
Այսօր՝ մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հանրային ռադիո։ Փաշինյանը սվաղեց դռան անկյունային հատվածները։
Փաշինյանն այս այցը համարեց խորհրդանշական, երբ մեկ տարի առաջ նա նույն շենքում պայքարում էր ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար։
Շենքով բարձրանալիս նա կանգ առավ այն դռան մոտ, որն անցած տարի հեղափոխության օրերին կոտրել ու ներխուժել էին լուրերի տաղավար։ Դուռը վերանորոգման մեջ էր։
Փաշինյանն ինքն էլ կանգ առավ ու մի փոքր սվաղեց դրա անկյունային հատվածները։