Մամուլ

Դիմակավորված, դանակով և նռնակներով ավազակային հարձակում ՝ «ՍԱՍ» սուպերմարկետում

Երեւանում, այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով եւ նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ եւ այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, եւ որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված անձը ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել