Ազատ խոսք

Տղերքը սահման են պահում, դուք ի՞նչով եք զբաղված…

Տղերքը սահման են պահում, դուք ի՞նչով եք զբաղված։ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախկիններ ու ներկաներ, զինվորները, զոհված մեր տղերքը քաղաքականության հետ կապ չունեն, մի արեք, մի գնացեք այդ քայլին:

Նախկին իշխանության ներկայացուցիչները շարունակում են զինվորների հաշվին քարոզչությունը, ներկա իշխանությունը շատ պրիմիտիվ կերպով շարունակում են նրանց արածը:

Թե բա՝ Նիկոլին ասեք, թող միջոցառման գնալու փոխարեն զանգի Ալիևին, իյա՞ , իրո՞ք: Քանի՞ անգամ եք ձեր քեֆ-ուրախությունները թողել ու զանգահարել Ալիևին: Չեմ ցանկանում իհարկե համեմատել մեկիդ մյուսի հետ,բայց կան բաներ, որի մասին դուք, հա հատկապես դուք, խոսելու իրավունք չունեք:

Նորեկներ, ինչա՞ նշանակում՝ մեր ղեկավարման ժամանակ ավելի քիչ զոհ ենք ունեցել: Ախր մեր համար թեկուզ տարեկան 1 զոհը ցավ է: Այդ ովա՞ որոշում 7 զոհն է շատ, թե 10-ը կամ 22-ը կամ 3-ը: Շատ ու քիչ չկա, համեմատելու եզրեր չկան: Մի մտեք այդ խաղի մեջ:

Տղերքը սահման են պահում, դուք ի՞նչով եք զբաղված…»։

Կիսվել