«Մեկդ վարչապետին ուտել-խմելու միջոցառումներից կտրեք-բերեք նստացրեք իր բուն գործին». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Մեկդ վարչապետին ուտել-խմելու միջոցառումներից կտրեք-բերեք նստացրեք իր բուն գործին։
Ձեր կողմից լեգիտիմ հայտարարված Ալիեւի ու դատարկ «խաղաղասիրության» ձախողված օրակարգի գինը վճարում է մեր բանակը։
Ասում էր, թե ուղիղ կապ ունի Ալիեւի հետ։ Ստիպեք, թող մի հատ պարզի, թե ուր մնաց իրենց «խաղաղասիրությունը»։
Աստված ապաքինում տա մեր զինվորին»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը անդրադարձել է այսօր Արցախում՝ Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորում ստացած, 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանին։