ԺամանցՇոու-բիզնես

«Երևանի գինու օրեր»․ Փառատոնի Երևանյան գինովցած տրամադրությունն ու հայտնի հյուրերը

«Երևանի գինու օրեր» ամենամյա գինու փառատոնը արդեն երրորդ անգամ է կազմակերպվում։ Միջոցառումն իրականացվում է ամեն տարի` 2017 թվականից ի վեր:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում օրվա առավել հետաքրքիր դրվագները։

Երևանում անցկացվելիք գինու փառատոնին տեղադրվում են տաղավարներ, կազմակերպվում է հայկական արտադրության գինիների համտեսում։

Հայկական գինին գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների և ներկայումս գինու զբոսաշրջությունն արագ տեմպերով զարգանում է: Աշխարհի շատ երկրներից զբոսաշրջիկներ այցելում են հայկական գինու համտեսման և գինու հնագույն երկրի պատմությանն ու ավանդույթներին ծանոթանալու նպատակով:

«Երևանի գինու օրեր» ամենամյա գինու փառատոնին Հայաստանյան և արցախյան գինեգործները ներկայացնում են շուրջ 200 տեսակ գինիներ, մայրաքաղաքի ռեստորանները և սրճարանները ներկայացնում են հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ: Միջոցառումն ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով։

Միջոցառումն անցկացվում է Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ Սարյան փողոցի և Թումանյան-Պուշկին խաչմերուկի հատվածում: Այն կշարունակվի նաև մայիսի 6-ին, ժամը 19:00-ից մինչև 23:00-ն:

Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, մշակութային գործիչներ, հայտնի և սիրված դեմքեր:

Ձեզ ենք ներկայացնում Bavnews.am-ի պատրաստած տեսանյութը։

Կիսվել