«Դուք բոլորդ կարգին մարդիկ եք»․ Կորած լեհ զբոսաշրջիկին գտնելու համար դեսպանատունը շնորհակալություն է հայտնում հայերից
Կորած Լեհաստանի քաղաքացին գտնվել է։ Դեսպանատունը շնորհակալություն է հայտնում հայերից։
«Պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն, խոսեց, ամենինչ ընկավ իրա տեղը։
Հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից, հարցուփորձ արեցին, թե ում հետ էր, ասեցի՝ նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց։
Դեսպանի օգնականը Աննա անունով ինձ պատասխանում է.
-Դուք բոլորդ եք կարգին մարդիկ։
Ինքը ընդհանուր բոլոր ՀՀ հպարտ քաղաքացիների մասին էր ասում»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է լեհ զբոսաշրջիկին գտած Վարդան Մովսիսյանը։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը իր պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել և աջակցություն խնդրել՝ գտնելու Հայաստանում կորած, զբոսաշրջիկ, Լեհսատանի քաղաքացի Դանիել Օվչարեկին, ով հյուրանոցից դուրս էր եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկար։