Ինչ տեսքով է եղել Աննա Հակոբյանը Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս
Ինչ տեսքով է եղել Աննա Հակոբյանը Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս։ Այս մասին ՀՀ վարչապետի տիկիը գրառում է կատարել.
«Հավատարիմ մնալով խոստմանս՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել եմ հայկական արտադրության զգեստ»:
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Տիկին Հակոբյանը ասել է, որ այլևս չի պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, չի պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ:
«Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում:
Եվ որքան մեր դիզայներները կզարգացնեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»,-ասել է Աննա Հակոբյանը։