ՄամուլՔաղաքականություն

ՌԴ վարչապետի «կայֆավատը» Փաշինյանի ելույթի ժամանակ մեսիջ է, որ Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից

ՌԴ վարչապետի «կայֆավատը» Փաշինյանի ելույթի ժամանակ ևս մեկ մեսիջ է ՀՀ իշխանություններին, որ Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Համբարյանը։

«Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի «կայֆավատը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, որի 31 վայրկյանանոց տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո սկանդալի և բուռն քննարկումների պատճառ դարձավ, ինձ համար ևս մեկ բացահայտման պատճառ հանդիսացավ…

Պարզվում է` պարոն Փաշինյանի facebook-յան երկրպագուների մեծ մասը քաղաքական սադոմազոխիզմով է տառապում, ինչպես նաև իրականությունից կտրված է…

Ընդդիմադիր օգտատերերը և ԶԼՄ-ները պահը բաց չթողեցին, որ խիստ քննադատության ենթարկեին իշխանություններին, որը շատ նորմալ է, քանի որ ընդդիմության գործառույթներից մեկը իշխանությունների սխալները և բացթողումները բացահայտելն ու քննադատելն է…

Սակայն իշխանամետներից շատերի արձագանքն այդ տեսանյութին ուղղակի ապշեցնող էր… Նրանք նույն րոպեին հիմնականում հիշեցին, թե ինչպես 2014 թ-ի մայիսի 29-ին Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի մամլո խոսնակի դերը ստանձնելով, Նուրսուլթանում (Աստանայում) տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ ընթերցեց վերջինիս հակահայկական բովանդակությամբ նամակը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ծույլիկ աշակերտի նման նստել էր ու չարձագանքեց Նազարբաևի զառանցանքին…

Որոշ օգտատերեր հիշեցին Սարգսյանի Պոզներին տված “ոչ ադեկվատ” հարցազրույցը և այլ մանրամասներ Սարգսյանի ժամանակաշրջանի հայ-ռուսական ոչ հավասար հարաբերություներից…Մի քանիսն էլ մինչև հիմա չեն մոռանում Ռոբերտ Քոչարյանի անգլերենի վատ իմացության մասին…
Հետաքրքիր է, փաշինյանամետներն ինչի՞ համար են այդ ամենը վերհիշում, երբ ոչ ոք դա չէր էլ մոռացել…

Ստացվում է` նրանք ընդունում են, որ ՌԴ վարչապետը հեգնում է ՀՀ վարչապետին, սակայն փորձում են ապացուցել, որ Փաշինյանի նկատմամբ ռուսաստանցի պաշտոնյայի վերաբերմունքն ավելի լավն էր և մեղմ, քան Նազարբաևի և որոշ ռուսաստանցի պաշտոնյաների հակասարգսյանական դեմարշները… Բացարձակապես չեմ հասկանում փաշինյանամետների այն մոլուցքը, երբ քննադատության ենթարկվելով` անընդհատ փորձում են համեմատվել Սերժ Սարգսյանի հետ…

Նույն վարքագիծն են դրսևորում նաև իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ… Զարմանում եմ` Փաշինյանի թիմակիցները և կողմնակիցները չեն հասկանու՞մ, որ եթե Ս. Սարգսյանը լավ նախագահ լիներ, ապա Հայաստանում Թավշյա հեղափոխություն տեղի չէր ունենա…

Լավ կլինի, որ երկիրը ղեկավարելիս ոչ թե համեմատվեն ամենաանհաջող նախագահի հետ, այլ նրա գործած սխալները հաշվի առնելով` նույն սխալները չգործեն, իսկ սխալներ անելու դեպքում էլ ընդունեն դա և փորձեն ուղղել… Փաշինյանի թիմակիցները և կողմնակիցները, անընդհատ համեմատվելով Սերժ Սարգսյանի հետ, տարրականորեն զբաղվում են քաղաքական մազոխիզմով… 

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին,ապա ես որևէ դեպք չեմ հիշում,որ ինչ-որ երկրի ղեկավար նրան հեգնի կամ «կայֆավատ» լինի վրան…
Չուշացան նաև Նիկոլ Փաշինայնի և նրա շրջապատի արձագանքն այս ամենին… Սակայն լավ կլիներ,որ արձագանք ընդհանրապես չլիներ…

Տարօրինակ է,երբ նրանց «վարկածները» տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր են.մեկը գտնում է,որ ընդամենը հումոր է արել,իսկ մյուսն էլ Մեդվեդևին մեղադրում է անտակտության մեջ…

Ի դեպ, շատ ծիծաղելի և զզվելի է, երբ որոշ օգտատերեր Փաշինյանին պաշտպանելու ու Մեդվեդևին «նվասատացնելու» համար նրան անվանում են “Դիմա” և այլն… Ախր, այդ “Դիմային” գումար եք տալիս, որ Հայաստանում ռազմաբազա պահի, 2018 թ-ին այդ “Դիմային” 27 հազար ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի է դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար…»։

Կիսվել