Թուրք դեսպանը պահանջել է պատժել Լիբանանում թուրքական դրոշը վառած հայերին
Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ:
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրք դեսպանը Թուրքիայի դրոշը վառելու առնչությամբ ուղերձ է հղել նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին։
Աղբյուրը նշում է, որ տեղի հայկական համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ Թուրքիայի դրոշի այրման փաստից դժգոհել է նաև թուրքմենական համայնքը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ։