Մամուլ

Հենց այսօր հանում եք մեծահարուստների տների կողքի աղբամանները. Հայկ Մարությանը՝ «Սանիթեքին»

Հենց այսօր հանում եք մեծահարուստների տների կողքի աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում:

Երեկ՝ ապրիլի 29-ին, խորհրդակցության ժամանակ ասեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են»,-նկատեց Մարությանը, ինչն առաջացրել է քաղաքապետի զայրույթը:

«Փողոցներով բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ:

Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ:

Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», – ընդգծել է քաղաքապետը։

Կիսվել