Քաղաքացու օրը քաղաքացին հիասթափված էր տված և չկատարված խոստումների պատճառով. Գուրգեն Եղիազարյան
Քաղաքացու օրը քաղաքացին հիասթափված էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
«Քաղաքացին հիասթափված էր տված եւ չկատարված խոստումներից։ Եթե մեկ բառով ասեմ՝ ստերից։ Սուտ՝ սկզբից մինչեւ վերջ։
Հիմա ես գուցե չանդրադառնային այդ ստերին, եթե Նիկոլ Փաշինյանը չասեր, որ տված խոստումները 100 տոկոսով կատարել է, հնարավոր է ապրիլի 27-ին հնարավորի տոնը մի քիչ այլ երանգ ունենար։
Հնարովի, որովհետեւ խնդիր դրվեց, ոչ թե սկզբում քաղաքացի ձեւավորել, հետո անցնել տոնին, քաղաքացին մինչեւ Նիկոլն էլ, Նիկոլի թվից առաջ էլ ձեւավորված էր»,– նշեց նա։