Մեր ազգին մենակ մարիխուաննայի տոնն էր պակասում, ամոթ ա արա..․
Մեր ազգին մենակ մարիխուաննայի տոնն էր պակասում․․․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրսոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ է մարիխուանան՝
ա) քաղցրավենիք.
բ) օճառ.
գ) երկնաքար.
դ) թմրամիջոց…
Իհարկե՝ վերջինը…
Բա էլ ինչի՞ եք վախենում իրերն իրենց անունով անվանելուց…
Էլ ու՞մ եք ինչ համոզում…
Ամոթ ա արա…
Արդեն բոլոր սահմաններն անցել եք…
Մեր ազգին մենակ մարիխուաննայի տոնն էր պակասում…
Դե, ձեզ տեսնեմ հայրենի ֆեյքեր…»։
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ պաստառներով և գրություններով նշեցին Մարիխուանայի միջազգային օրը։