Ամենակարևոր ձեռքբերումը․ Սիրուշոյի լուսանկարները որդիների հետ՝ հուզել են մարդկանց
Ամենակարևոր ձեռքբերումը ․․․ Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում երբեմն ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակում, որոնք արժանանում են երկրպագուների հիացական մեկնաբանություններին։
Սակայն երգչուհու հետևորդներն ու երկրպագուները անհամբեր սպասում էին, թե երբ է Սիրուշոն հրապարակելու որդիների լուսանկարները, քանի որ նման բան հաճախ չես տեսնի նրա էջում։
Վերջապես երեկ դարձավ այդ օրը․ Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել ու նրանց իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումն անվանել։
«Մ ա մ ա․․ Ամենակարևոր Ձեռքբերումը», -լուսանկարնեի կից գրել է Սիրուշոն։