Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին
Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին
Irakanum.am-ը հայտնում է, որ կայքի ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 20-ին, Մոսկվայում կալանավորել են ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Պողոսյանի գրասենյակը հայտարարել է, որ «վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ:
Հայտնի էր, որ Միհրան Պողոսյանը «ապաստանել» էր Մոսկվայում։