Մամուլ

«Իմ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Նիկոլենք կամ Նիկոլի թայֆի մի մասը ցանկանում են փուռը տալ Դավիթին»․ Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դավիթ Սանասարյանը քավության նոխա՞զ

Այսօր Սիմոնյան Ալենն իր հարցազրույցի մեջ մի քանի հետաքրքիր հարցադրումներ արեց՝ կապված իրենց թայֆի մեկ այլ ներկայացուցչի՝ Սանասարյան Դավիթի մասով առ այն, թե ինչու են «Սասնա Ծռերը» Դավիթին սատարող հայտարարությամբ հանդես եկել և թե ինչ կապ ունեն «Ծռերը» Դավիթի հետ՝ ակնհայտ հասկացնելով բոլորիս, որ Դավիթին կասկածում են «Ծռերի» հետ կապ ունենալու մեջ և մյուս կողմից Ալենն ասում ա, որ եթե ինքն էլ օրենք խախտի իր նկատմամբ էլ պետք է օրինական ընթացք լինի…

Ալենի այս հարցադրումներից իմ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Նիկոլենք կամ Նիկոլի թայֆի մի մասը ցանկանում են փուռը տալ Դավիթին և նրան դարձնել քավության նոխազ՝ իրենց գահավիժող վարկանիշը ժամանակավորապես փրկելու և իրենց սուտ խոստումներից ժողովրդի ուշադրությունը ժամանակավորապես շեղելու համար, իսկ սա նշանակում ա, որ Նիկոլենք ազնիվ չեն նույնիսկ իրենց թայֆի անդամների հանդեպ և իրենց թայֆի ներսում…

Ալենին ուզում եմ հարցնել, հիմա եթե ես կամ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն համոզվենք, որ իսկապես Դավիթի վրա գործ են սարքում իրավունք չունե՞նք բարձրաձայնելու, պետք ա լուռ նայենք ոնց են թեկուզ մեր քաղաքական հակառակորդի գլխին գործ սարքում ու ձեն չհանենք, որ չասեն Մենուան կամ ԲՀԿ-ն ինչ կապ ունեն Դավիթի հետ, ես կապ չունեմ , բայց երբ ասում եմ որ չի կարելի գործ սարքել մարդու գլխին, էդ նշանակում ա չի կարելի ոչ մեկի գլխին սարքել…

Եվ հետո Ալեն, արդեն ապացուցվա՞ծ ա, որ Դավիթը օրենք ա խախտել , որ ասում ես՝ եթե դու էլ խախտես քո նկատմամբ էլ պետք ա օրինական գործընթաց լինի , դուք փաստորեն անմեղության կանխավարկածը դաժե ձեր թայֆի մեջ չեք հարգու՞մ…

Մի խոսքով ես մի բան հասկացա, որ ձեր թայֆեն, Ալեն նաև թայֆա էլ չի, դուք յուրաքանչյուրդ միայն ձեր անձի մասին եք մտածում , ձեզ լավ լինի , ձեզ չկպնեն մնացածը հեչ…

Իսկ այն, որ Դավիթը հայտարարել է, որ իրա վրա շինծու գործ են սարքում հեչ էլ զարմանալու չի, քանզի եթե Հայասատանի նախկին նախագահին կարան ենթարկեն քաղաքական վենդետայի, եթե անձնական վրեժխնդրության համար կարան ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնեն, ապա Դավիթի գլխին էլ կարան սարքեն, տո եթե շատ պետք լինի մի օր էլ քո գլխին կարան Ալեն , դրա համար էլ ասում եմ դուք երկիրը կառավարող չեք, հանձնեք բռնազավթած իշխանությունը և գնացեք ձեզ հարազատ այլ գործերով զբաղվեք…

Հա, մի բան էլ իմ գլխին սարքեք՝ Նիկոլին քննադատելու համար…»։

Կիսվել