Ճաշ՝ Սուրբ Հովանի օծման արարողությունից հետո. Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ին Արցախում Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի օծման պաշտոնական արարողությունից հետո հյուրերին հրավիրել են ճաշի, որին մասնակցել են նաև Հայաստանից Արցախ մեկնած հոգևորականներ՝ 8-9 հոգի, այդ թվում նաև՝ Գարեգին Բ-ն։
Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց. սեղանի շուրջ պարզվել է, որ մեծ թվով մարդիկ կան պասի մեջ, որոնք միայն պասային ուտելիք են ճաշակել:
Իսկ Հայաստանից ժամանած հոգևորականներից միայն մեկն է պաս պահելիս եղել։ Անգամ կաթողիկոսը, պարզվեց, պաս չի պահում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: