Շատ հնարավոր է 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունը ընդգրկվի պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան
Շատ հնարավոր է 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունը ընդգրկվի պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Շատ հնարավոր է 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունը ընդգրկվի պետական պատվերի մեջ։ Այդ մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Քննարկվել են երեխաների առողջության մարտահրավերներն ու առաջնահերությունները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները:
«Ներկայումս ընթացքի մեջ են 2020 թվականի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ և կախված ֆինանսական հնարավորություններից դա կարող է կատարվել կամ հաջորդ տարի, կամ 2021-ից։
Ամեն դեպքում էական շարունակական աճ է լինելու մոր և մանկան բյուջեի վրա», – ասել է Արսեն Թորոսյանը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է իրականացնել բազմագործոն հետազոտություն, որոնց հարցերի շրջանակը կներառի երեխաների սնուցման, աճի և զարգացման, ինչպես նաև առողջապահական այլ հարցեր: