Մամուլ

«Նիկոլ, թուլացի ու չշփոթվես, ուղիղ ասա՝ կո՞ղմ ես այլասերվածության քարոզին, թե ոչ»․ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է պատասխանել կո՞ղմ է արդյոք այլասերվածության քարոզին, թե ոչ։

«ԱԺ ամբիոնից տրանսգենդերը հայտարարեց, որ նախկին իշխանության օրոք անհնար էր պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում:

Իսկ Նիկոլը լոլո է կարդում. անթույլատրելի է պղծության քարոզը Հայաստանում, կրկնակի անթույլատրելի է իշխանության նման էժան պահվածքը:

Նիկոլ, թուլացի ու չշփոթվես: Ուղիղ ասա՝ կո՞ղմ ես այլասերվածության քարոզին, թե ոչ: Պատասխանը կարճ է՝ այո կամ ոչ»:

Կիսվել