Վարչապետն ու իր տիկինը զինվորներին էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի․ Արփինե Հովհաննիսյան
Վարչապետն ու իր տիկինը զինվորներին էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի․ Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հետաքրքիր է, երբ վարչապետն ու իր տիկինն ամեն անգամ ամբողջ ընտանիքով այցելում են Արցախ, այնտեղ ծառայող զինվորներին էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի…»:
Հիշեցնենք՝ Տիկին Աննա Հակոբյանը իր հարցազրույցում հույս է հայտնել, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն, և իրենք էլ իրենց հերթին՝ կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբևէ չդիմել զենքի ուժին։