Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Երեկ կայացավ դատական նիստ, որի արդյունքում դատարանը նման որոշում կայացրեց։ Էդուարդ Բաբայանը ներկայումս ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր է: Պատիժը սակայն չի կիրառվի` համաներման ակտի համաձայն:
Հիշեցնենք՝ ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:
Վերջինս սկզբնական շրջանում պնդում էր, որ իրեն ծեծի է ենթարկել Բաբայանը, սակայան դատարանում հայտարարեց, որ ինքը վնասվածք է ստացել սայթաքելու հետևանքով: «Ինձ ոչ ոք չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ծեծեն»։
Գործի քննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: