Մամուլ

Կաշառքի կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալին

Կաշառքի կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ կայքի` ձերբակալությունը տեղի է ունեցել կաշառքը վերցնելու պահին։

Թե որ պաշտոնյան է ձերբակալվել, ու արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, պարզել առայժմ չի հաջողվում։

ԱԱԾ լրատվական ծառայության հետ կապ հաստատել հնարավոր չեղավ՝ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Կիսվել