Ռուսաստանում սպանել են 34-ամյա հայ գործարար Մհեր Սարաջյանին
Ռուսաստանում սպանել են 34-ամյա հայ գործարար Մհեր Սարաջյանին
ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար, 34-ամյա Մհեր Սարաջյանի դին։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Հայ գործարարը «Սոցստրոյ» շինարարական, բնակելի տների կառուցմամբ զբաղվող ընկերության գլխավոր տնօրենն էր։
Համաձայն իրավապահ մարմինների փոխանցած տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: