Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Այսօր՝ մարտի 25-ին, պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրներից՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին և ծաղիկներ խոնարհեց գերեզմանին։
Ոգեկոչման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։
Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նախկին պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Նիկոյանը և այլոք։
Կոմիտասի անվան պանթեոնում նրան հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև հարազատները: