Մամուլ

Պետք է մոռանալ «ուրիշի գցած աղբը ես չպետք է մաքրեմ» հասկացությունը․ Աննա Հակոբյան

Պետք է մոռանալ «ուրիշի գցած աղբը ես չպետք է մաքրեմ» հասկացությունը․ Աննա Հակոբյան

Այսօր՝ մարտի 23-ին, կայացավ համապետական շաբաթօրյակ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանյոք հանդերձ։ Լրագրողների հետ զրույցում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վստահեցրեց, որ պետք է մտքից հանել՝ «ուրիշի գցած աղբը ես չպետք է մաքրեմ», «Իմն ու քոնը» և նման այլ հասկացություններ։

Հակոբյանը համոզմված է, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը համապետական մաքրության օրվան վարակիչ օրինակ կլինի մյուսների համար։

«Կարծում եմ` չի կարող օրինակ չծառայել։ Առաջին հերթին պետք է աղբ չնետենք, որպեսզի քաղաքը մաքուր մնա։ Սովորույթի ուժը հաղթահարելու համար երկար ժամանակ է պետք, օրինակ` մենք տարիներ առաջ տեսել ենք, թե ինչպես հանկարծ լուսացույցներին սկսեցին հետևել մեր քաղաքացիները»,–ասաց Հակոբյանը։

Կիսվել