Մամուլ

Շնող գյուղով հոսող Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի

Շնող գյուղով հոսող Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի

Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 15։35-ի սահմաններում արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանզ է ստացվել, որ Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Թումանյանի հրշեջ-փրկարարները, ովքեր գետից դուրս են բերել երիտասարդ աղջկա դի։

Ջրահեղձ եղածը նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Մարիամ Անանյանն էր։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել