Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այլ մարդկանց, բայց վկայականները գտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ
Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այլ մարդկանց, բայց վկայականները գտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մանվել Գրիգորյանի դեպքով՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով և ոչ մրցույթով: Այդ առումով այժմ ուսումնասիրություններ են կատարվում մի շարք համայնքներում: Տարբեր անձինք խոստովանում են, որ կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականություններից, կամ էլ այդ հողերի աճուրդը կայացել է ոչ օրենքով սահմանած կարգերով»,- ասաց Պապիկյանը:
Պապիկյանը խոստացավ, որ դիմելու են համապատասխան մարմիններին՝ այդ հողերը հետ ստանալու համար: