Ամենահամեղ և փափուկ Միկադոյի պատրաստման եղանակը (Տեսանյութ)
Ամենահամեղ և փափուկ Միկադոյի պատրաստման եղանակը
Միկադոն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են
200 գ․ թթվասեր
200 գ․ շաքարավազ
200 գ․ կարագ
2 ճ/գ կակաո
1/5 թ/գ սոդա
4 հատ ձու
2 տուփ խտացրած կաթ
500 գ․ ալյուր
Շոկոլադ։
Միկադոյի պատրաստման եղանակ
100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թ/գ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել գնդերի: Թխել առանձին-առանձին:
Կրեմը պատրաստելու համար հարկավոր է
2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել:
400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:
Մանրամասները՝ ատորև տեսանյութում