Մամուլ

Բանկի պաշտոնյան տիրացել է վարկառուի կացարանին՝ նրան գցելով ֆինանսական կոլապսի մեջ և վտարել ընտանիքին

Բանկի պաշտոնյան տիրացել է վարկառուի կացարանին՝ նրան գցելով ֆինանսական կոլապսի մեջ և վտարել ընտանիքին

Տուժած վարկառուների իրավական պաշտպանության կենտրոնը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

«Մեծարգո վարչապետ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր կարծիքով կոռուպցիոն մի սխեմա որի արդյունքում տուժել են հազարավոր քաղաքացիներ։ Սխեմայի բնութագիրը հետևյալն է՝ ընտանեկան զույգ, որտեղ ամուսինները զբաղեցնում են պաշտոնական բարձր դիրք, ամուսինը՝ Առաքելյան Արմեն, աշխատում է վճռաբեկ դատարանում բաժին պետ։

Կինը՝ Առաքեյլան Օվսաննան աշխատում է Յունիբանկի իրավաբանական վարչության պետ։ Հարգարժան Պարոն Վարչապետ, ցանկանում ենք տեղեկացնել որ վերջերս հոդված հրապարակվեց «Հետք.am»-ում առ այն որ այս զույգը այնքան է կորցրել իրականության հետ կապը և վստահ լինելով իրենց անպաժելիության մեջ որ 2012 թվականին, գումարի ուրճացման արդյունքում վարկառուին գցել են ֆինանսական կոլապսի մեջ և վտարել են ընտանիքին և տիրացել նրանց վերջին կացարանին։

Ըստ մեր տեղեկությունների վտարված ընտանիքը դիմել է բոլոր դատական ատյաններին և խնդրել որ վերականգնեն արդարությունը և կասեցնեն Յունիբանկի ագահության անսահման դրսևորումները, իհարկե ապարդյուն, քանզի բոլորս գիտակցում ենք թե ինչ եռարխիա է տիրում վճռաբեկ դատարանում որի արդյունքում ոչ մի դատավոր իրեն թույլ չի տա վճիռ կայացնել վճռաբեկի բաժնի պետ՝ Առաքելյան Արմենի դեմ։

Արդյունքում տնտանիքը վտարված է, արդարադատություը ոտնահարված և Ձեր կողմից մատնանշած հպարտ քաղաքացին տրհոմբված։Ունենք հիմնավոր կասկածներ որ հարյուրավոր քաղաքացիներ տուժել են այս սխեմայի արդյունքում և ճարահատված արտագաղթել։

Խնդրում և հորդորում ենք, քննության առարկա դարձնել, վճռաբեկ դատարանի բաժնի պետ՝ Առաքելյան Արմենի անօրինական գործնեություններ որոնք ուղղված են եղել ուղղորդել դատավորներին և միջամտել դատական ակտերին որի արդյունքում տասնյակ տարիներ Յունիբանկը մշտապես հայտնվել է հաղթողի կարգավիճակում։

Վստահ ենք, Ձեր իշխանության օրոք նմանատիպ կոռուպցոն սխեմաներ տեղ չունեն մեր հասարակության մեջ և պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Կիսվել