Մամուլ

Ոստիկանները «Կիլիկիա» ավտոկայանից հանել են Նորագյուղցի Բոգոյի գույքը. «Հայկական ժամանակ»

Ոստիկանները «Կիլիկիա» ավտոկայանից հանել են Նորագյուղցի Բոգոյի գույքը. «Հայկական ժամանակ»

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մարտի 11-ին Երևանի Կենտրոնական ավտոկայանից հանել են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող գույքը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Կոստանյանը մարտի 7-ից հետո ավտոկայանում չի եղել:

Թերթը նաև հիշեցնում է, որ մարտի 7-ին գրել էր, որ Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց և իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաև ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից:

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը պայթեցվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրենի ավտոմեքենան: Վերջինը փորձում է ավտոկայանում կարգուկանոն հաստատել:

Ավելի մանրամասն՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում

Կիսվել