«Մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը»․ Արփինե Հովհաննիսյանը՝ ոճի, նորաձևության մասին
«Մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը»․ Արփինե Հովհաննիսյանը՝ ոճի, նորաձևության մասին
Wnews.am-ի զրուցակիցը Արփինե Հովհաննիսյանն է, ով անկախ զբաղեցրած պաշտոնից, միշտ ուշադրության կերնտրոնում է: Ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչներից մեկի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ոճի, նորաձևության, սոց-ցանցերում ակտիվության և, իհարկե, Մարտի 8-ի մասին:
-Թեպետ հիմա Աժ -ում չեք, պաշտոն չեք զբաղեցնում, բայց հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ չի պակասել, ունե՞ք բացատրություն, թե ո՞րնէ պատճառը:
-Ես միշտ գործել եմ այն համոզմունքով, որ մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը։ Միգուցե, սա է պատճառը, որ ինչպես պնդում եք, իմ անձի հանդեպ հետաքրքրությունը չի պակասել։
-Կին քաղաքական գործիչներին հաճախ անդրադառնում են ոչ միայն իրենց քաղաքական գործունեության, այլև ոճի, արտաքին տեսքի համար, ինչպե՞ս եք դրան վերաբերում:
-Կարծում եմ, որ բնական է, որ անդրադառնում են կին քաղաքական գործիչների ոճին, արտաքինին։ Սակայն, այդ հատկանիշները որևէ կերպ չպետք է դառնան կանանց գործունեության գնահատման չափանիշը։ Հակառակ դեպքում շեշտադրումը բովանդակայինից տեղափոխվում է ձևական դաշտ, և կանանց ծավալած գործունեությունը դառնում է երկրորդական։
-Համաձայն կլինե՞ք, եթե ասենք, որ հիմա ավելի շատ ժամանակ ունեք ինքներդ ձեզ համար և ինչի՞ վրա եք ծախսում այդ ժամանակը:
-Ես մշտապես եղել եմ բազմազբաղ, բայց շաբաթվա մեջ ունեցել եմ ինձ հատկացված մի փոքր ժամանակատաված, որը հիմա ոչ ավելացել և ոչ էլ պակասել։ Ներկայում էլ զբաղված եմ գործունեության մի շարք ուղղություններով, ու, ինչպես միշտ, զգացվում է ժամանակի սղությունը։
-Դուք բազմիցս հայտնվել եք ամենաոճային կին քաղաքական գործիչների շարքում, ինչպե՞ս կբնութագրեք ձեր ոճը: Տարբերվո՞ւմ է այն ձեր առօրյա ոճից:
-Իմ գործնական ոճի առանցքը միշտ եղել է դասական ոճը։ Իսկ առօրյա ոճը բնականաբար տարբերվում է, օրինակ հանգստյան օրերին փորձում եմ ավելի շատ կրել ազատ ոճի հագուստ։
-Հետաքրքրվո՞ւմ եք նորաձևությամբ, հետևո՞ւմ եք արդյոք թրենդներին:
Նորաձևությամբ հետաքրքվում եմ, թրենդների աշխատում եմ հետևել, բայց գերի երբեք չեմ դառնում նորաձևությանը։ Կարևորը սեփական ոճի զգացողությունը պահպանելն է, որովհետև նորաձևությունը հարափոփոխ է, իսկ ոճը մշտական։
-ժամանակակից քաղաքական գործիչները իմիջային ի՞նչ շեշտադրումներ պետք է ունենան:
Իմիջային շեշտադրումները պետք է լինեն էությանը համահունչ և դիմագիծը ընդգծող։
–Վերջին շրջանում բավականին ակտիվ եք սոց–ցանցերում, Ինստագրամում նոր ֆոտոշարքեր ենք տեսնում, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Որևէ հատուկ բանով պայմանավորված չէ։ Լիլիանի հետ միշտ ենք համագործակցել ու այդ համագործակցության շարունակություն են ֆոտոշարքերը, որոնք էլ հայտնվեցին Ինստագրամում։
-Ե՞րբ եք վերջին անգամ ծաղիկներ ստացել:
-Երեկ