Մամուլ

Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին․ ԱԱԾ

Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին Bavnews.an-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործով Ալեքսանդր Սարգսյանին նախաքննության ընթացքում  մեղադրանք է առաջադրվել ՔՕ  178 հոդվածի 3-րդ մասի 1 կետով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել