Մամուլ

Ոստիկանությունը գտել է Մանվել Գրիգորյանի որդու տունը թալանողներին․ գողոնի մի մասը հայտնաբերվել է

Ոստիկանության աշխատակիցները գտել են Կարեն Գրիգորյանի տունը թալանողին՝ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 47-ամյա Գագիկ Մ.-ին: Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ:

Գագիկ Մ.-ն նախկինում դատապարտված է եղել և ազատ է արձակվել 2016 թ.-ի սեպտեմբերին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։

Հանցագործները տնից գողացել են տարբեր առարկաներ, նկարներ և այլ թանկարժեք իրեր․ գողացել են նաև Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստը, ինչպես նաև «Վինչեստեր» տեսակի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ:

Հիշեցնենք՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի տղային՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:

Կիսվել