Մամուլ

Ստեղնաշարերդ հեռու պահեք Մարիամ Փաշինյանից ու չհամարձակվեք երեխաների վրա ինքնահաստատվել, արա՜

«Ստեղնաշարերդ հեռու պահեք Մարիամ Փաշինյանից ու չհամարձակվեք երեխաների վրա ինքնահաստատվել, արաա՜։

Էն մարդը ով էս նեղ պահին մեյդանա բերել (կամ խորհուրդա տվել), որ մեյդան բերեն Մարիամ Փաշինյանին իրա ստատուսով, ինքը ուղղակի սրիկայության տիպարա, իսկ եթե երեխեն ուղղակի իրա կամքովա դա գրել, հույս ունեմ մեծերը կբացատրեն, որ չի կարելի մտնել մի սրիկա տեղ որը կոչվումա՝ քաղաքականություն։

Իսկ ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս լափառոշ բերաններդ չբացեք կոմմենթներում։

Ինչպես Շարմազանովի աղջկանից պիտի հեռու պահեք ձեր «կեղտոտ» ստեղնաշարերը, այնպես էլ Փաշինյանի երեխուց ու վապշեե երեխեքից հեռու խաղացեք, մի ինքնահաստատվեք երեխեքի վրա։

Երկուսի ստատուսներն էլ նույննա, ու դուք, ովքեր հիմա կոմմենթներում «սրիկայանում եք» ոչնչով չեն տարբեուվում նրանցից, ովքեր «սրիկայանում էին» Շարմազանովի երեխեքի ստատուսի տակ։

Մարիամ Փաշինյան

Մի արեք ժողովուրդ, մի չարացեք երեխեքի վրա, իրանք ոչ մեկ իրենց ծնողների արածների համար պատասխանատու չեն։ Խելոք մնացեք։ Երեխաների վրա ինքնահաստատվելը աչոկ հավաքելը դա բարոյական չի։

Մի ներվայանցրեք ինձ, երեխայա, նեղվելա գրելա, Շարմազանովի երեխան էլ նեղվել էր գրել էր, ընդունեք նրան որպես երեխա ու խիստ մի դատեք իրանց քայլերը։

Բոլոր երեխաների ծնողները դեռ շանս կտան ձեզ նրանց արժանին մատուցել, բայց դա մի արեք երեխաների միջոցով, պարզապես մի արե՛ք»։

Աղբյուր

Կիսվել