Մամուլ

Պարզվում է՝ մեր ժողովրդին թատրոն պետք չէ. մի մասին ուղարկել են ոչխար պահելու, մյուս մասին՝ միտինգ անելու. Նարե Գրիգորյան


Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀԱՍԱՆ ԹԱՏՐՈՆԻՆ…

Թավշյա իշխանությունը փակում է Սոս Սարգսյանի համազգային թատրոնը և Երգի պետական թատրոնը:

Պարզվում է՝ մեր ժողովրդին թատրոն պետք չէ: Մեր ժողովրդ մի մասինն ուղարկել են ոչխար պահելու, մյուս մասին՝ միտինգ անելու, էլ ի՜նչ թատրոն, ի՜նչ բան:

Մշակույթը խեղդե՜ք, ոչինչացրե՜ք, եկեղեցին հալածեք, մտավորականների ազատ խոսքը ճնշեք, այլախոհ դերասաններին զրկեք դերերից, ջարդեք այս ազգի ողնաշարը, միևնույն է՝ զոմբիները ծափահարելու են, Սորոսն էլ ֆինանսավորելու է:

Ցավս այն էլ, որ սովետից հետո թատրոն վերանորոգող, թատրոն ջեռուցող, դերասանի աշխատավարձ բարձրացնող ՄԻԱԿ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, բանտում փակված է, իսկ Քաջ Նազարի բախտով երևան եկած երիտասարդները վերացնում են հայ թատրոնը:

Կիսվել