Մամուլ

Ինձ հայրենասիրություն չսովորեցնեք. Խաչատրյանի երաժշտությունն ունենալու է տեքստ, այն նվագվելու է. Ալեն Սիմոնյան

«Լսեք, հերիք է օրհներգ քննարկեք, բավական է։

Եթե այդ թեման այդքան անհետաքրքիր է, այդքան անկարևոր է, ապա ինչո՞ւ եք չեղած բանի վերաբերյալ այսքան խոսում, խոսում, խոսում․․․ Ինձ եք ասում՝ կարևոր գործ չկա՞։ Ես ամեն օր առավոտյան ժամը 9-ից աշխատում եմ, դուք հա գրում, գրում, գրում եք այդ «անկարևոր» թեմայի մասին, որը ոչ օրենսդրական նախաձեռնություն է, ոչ դրա միտումն ունի։ Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ այս վայրահաչոցները բան են փոխելու, ձեզ գերագնահատում եք, ինձ լավ չեք ճանաչում։

Մենակ էլ մնամ՝ իմ սկզբունքներին չեմ դավաճանելու, մենակ էլ մնան, եթե մարդուն հույս եմ տվել, ապա այն գետնով չեմ տալու։ Հարյուրավոր մարդիկ են ինձ դիմում, չեմ խաբելու։ Ավետիք Իշխանյանին զայրացնում է, որ Ա․Խաչատրյանի երաժշտության մեջ եկեղեցական շարական կա, ինձ փորձում է ծաղրել, դե պարզ է, անհավատ մարդ է։

Էն Սուրեն Սուրենյան կա, օրը երկու ստատուս է գրում՝ իր անցյալը մոռանալով, իբր ընկեր ունեմ՝ երեսունն անց, որպես սպա գնացել ա մի տեղ 2 տարի ծառայելա, նենցա փորձում իրեն ներկայացնել՝ կողքից նայողը կասի՝ հենա Արցախի պատերազմն ինքն է հաղթել։

Բա որ էն Հայաստանը նկարով տեսած և հայերեն տառերը չիմացողներն են սկսում ինձ հետ հայրենասիրությունից խոսել, էն նույն մարդիկ, որ եթե նույնիսկ Հայաստան են գալիս՝ իրենց տղաների համար հայկական անձնագիր չեն վերցնում, որ հանկարծ բանակ չտանեն։

Հրանտը Տեր-Աբրահամյան նույնիսկ սպառնում է իր «լավաշ» նյութերի մեջ։ Դաշնակցական որոշ ընկերների մասին էլ չեմ ասում, իրենց թվում է, թե ես Սերժ Սարգսյանն եմ, պետք է ճնշեն, ես հանձնվեմ ու կարծիք չարտահայտեմ։ Գեղամն իմ դեմ պայքարը դրոշ է սարքել և փորձում է իր դիրքը բարձրացնել։ Սրան գումարած, վերնագրից երկար տեքստ չկարդացող և առիթից օգտվող ֆեյք էջերը։ Եթե ինչ-որ մեկին մոռացել եմ՝ ազատ զգացեք, գտեք ձեզ և այլնի մեջ։

Իսկ հիմա, ուշադիր, ասում եմ վերջին անգամ, հավաքվեք մի տեղ բոլորով ու ուշադիր լսեք․ Ինձ հայրենասիրություն չսովորեցնեք, ես 20 տարեկանում համալսարանից հետո իմ դիմումի համաձայն գնացել եմ ծառայելուՀՀ ԶՈՒ, չեմ արտագաղթել՝ լինելով ապահովված և արտագաղթելու տասնյակ հնարավորություններով մնացել եմ և կյանքս, ազատությունս վտանգի տակ դնելով՝ պայքարել եմ իմ երկրի համար և իմ ընկերների հետ հաջողություն գրանցել։

Եվ ուրեմն Արամ Խաչատրյանի հայկական երաժշտությունն ունենալու է տեքստ, այն նվագվելու է և կյանք է ունենալու։ Այն հնչելու է Հայաստանի Հանրապետությունում և հայ մարդը ունենալու է այդ տարբերակը, թեկուզ՝ ոչ պետական։ Քանզի ես երբեք չեմ ասել, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես գալու։ Իսկ Մեր Հայրենիքը թող էլի մնա օրհներգ, քանի դեռ ՀՀ քաղաքացին այլ որոշում չի կայացնի։

Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, այս թեմայի շուրջ այլևս ոչ մի հարցազրույց, մեկնաբանություն, բոլոր հարցերով՝ աշխատանքային խմբին։ Այն բոլոր օգտատերերը, որոնք կվիրավորեն, կծաղրեն, կհեգնեն, ուղղակի կարգելափակվեն։

Թեման այս պահի դրությամբ համարում եմ փակված»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Կիսվել