Երթեր, ցույցեր կատարելը պետք է լինի բոլոր ժամանակների ընդդիմության «մենաշնորհը». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Իմ կարծիքով երթեր, ցույցեր և նմանատիպ գործողություններ կատարելը պետք է լինի բոլոր ժամանակների ընդդիմության «մենաշնորհը», որովհետև իշխանության կազմակերպած նման գործողությունները միշտ խոսակցությունների տեղիք են տալու ու ոչ բոլոր հավաքվածներն են անկեղծ ու ի սրտե մասնակցելու։ Դե բա իշխանություն են, հազար հոգի հազար հարցով կցանկանա, որևէ մեկի հետ մտերմանալ, առիթը բաց չի թողնի և այլն։
Հետո էլ հեսա կսկսվի խոսակցությունները, որ այսինք պաշտոնյա իր աշխատողներին մեկ ժամ շուտ թողեց, այնինչը մարդ հավաքեց և այլն։ Դե բայց նորմալա, նենց չի այդ խոսակցությունների մի մասը իրական չեն լինելու։
Դրա համար ընդդիմությունը պետքա հավաքներ, ցույցեր ու քայլերթներ անի, իսկ իշխանությունները գործ անեն, որ ամեն ինչ տրամաբանական լինի։
Հեսա էլի սկսելուա՝ վայ շատ էին, ուրեմն հավատ կա իշխանության նկատմամբ, վայ քիչ էին, ուրեմն հիասթափվել են։ Ուֆ աման»,-
իր ֆեյսբուքյան էջում գրում է ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը: