ՄամուլԱշխարհ

ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով հնարավոր կլինի մեքենա վարել՝ առանց արգելք

ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով հնարավոր կլինի մեքենա վարել՝ առանց արգելք

Ռուսաստանում երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ:

Այս փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ում լուրջ խնդրի բախվեցին նաև այնտեղ հայկական վարորդական իրավունքներով աշխատողները:

Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, երբ օրերս Հայաստանում էր, նրա հետ հանդիպման ժամանակ հարցը բարձրացվել է։

Կալաշնիկովը վստահեցրել է, որ ՌԴ-ում կչեղարկվի հայկական վարորդական իրավունքով մեքենա վարելու արգելքը։ Մելքումյանը, սակայն, դժվարացավ հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա։

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը հայտարարեց, թե այդ հարցով ինչ են զրուցել․ «Բառացի ասել է՝ հաշվեք հարցը լուծված է»։

Կիսվել