Ադրբեջանի քաղաքացին դիմել է Արցախի ԱԳՆ՝ Արցախի քաղաքացիություն ստանալու խնդրանքով
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն: