«Սա մեզ հիշեցնում է այն ժամանակները, երբ մենք Հանրապետականների դեմ էինք կռիվ տալիս». Մարուքյան
Էդմոն Մարուքյանը պարզաբանել է երեկ տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստը և, թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկել ԵԽԽՎ-ի և «Եվրանեսթի» պատվիրակությունների ձևավորմանը:
«Մենք պնդում էինք, որ պատվիրակությունները չեն կարող կազմվել այնպես, որ մենք ներկայացված չլինենք որևէ կազմում: Սա մեկ և երկրորդ՝ Հանրապետականի ժամանակվանից եկած թևավոր խոսերը չասվեն և դրա հիման վրա չձևավորվեն, այսինքն՝ «մենք շատ ենք, պետք է մենք շատ լինենք: Ժողովուրդը մեզ շատ ձայն է տվել, պետք է շատ տեղեր վերցնենք». այս ձևակերպումները մեզ համար անընդունելի էին, և պատկերացրեք մի օրինակ բերեմ. մի պատվիրակություն, որ 10 անդամից է բաղկացած, 7-ը իշխանությունից էր, 2-ը՝ ԲՀԿ, 1-ը՝ «Լուսավոր»:
Կարելի էր, չէ՞ օրինակ` 1-2 տեղ նորից ավելացնել ընդդիմադիր ֆրակցիաներին: Սրանք վատ օրինակներ են, բնականաբար: Եվ մյուս վատ օրինակն ասեմ, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները իշխանությունից եղան: Մեզ համար սա անընդունելի է, որովհետև սա մեզ հիշեցնում է այն ժամանակները, երբ մենք այստեղ Հանրապետականների դեմ էինք կռիվ տալիս»,- ասել է Մարուքյանը:
Աղբյուր՝ shantnews.am