Ադրբեջանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Արցախում
Երեկ՝ փետրվարի 5-ին, Ադրբեջանի Շամախի քաղաքի մոտ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարդ իրավիճակների նախարարությունը։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:31-ին, Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին։
Ցնցումները զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: