Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը
Վաթսունհինգ տարեկան հասակում Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է «Արեւելք»-ը:
Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:
Բանտարկությունից 17 տարի անց և հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) և նա արտաքսվել է Հայաստան: