«Գիտե՞ք` մամես հայ է». Թինա Կանդելակին Դավոսում «նետվել» է Փաշինյանի վրա (Տեսանյութ)
Վրացահայ հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին Դավոսի ֆորումի կուլուարներում «բռնացրել» է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր կոտրատված հայերենով ուրախ–ուրախ հայտնելով, որ իր մայրը հայ է։
Կանդելակին տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Գիտե՞ք, մամեն հայ է», – Փաշինյանին ասել է հայտնի հաղորդավարը։ Փաշինյանը ժպտալով պատասխանել է, որ գիտի, և որ Հայաստանում բոլորը գիտեն այդ մասին։
Հայաստանի վարչապետն այդ պահին զրուցել է վրացի գործարար Դավիթ Յակոբաշվիլու հետ, և Թինան որոշել է նույն հարցը նրան տալ։
«Դուք գիտե՞ք, որ մայրս հայ է», – արդեն վրացերենով հարցնում է Կանդելակին Յակոբաշվիլուն։
Ինչպես պարզվել է, նա չի իմացել։
Թինան զարմացել է և արձագանքել երկար «աաաա»–ով։
Նշենք, որ նման զվարճալի հանդիպումներից բացի Փաշինյանը Դավոսում մի շարք լուրջ հանդիպումներ է ունեցել ֆինանսական և գործարար կառույցների ներկայացուցիչների հետ։
Աղբյուր armeniasputnik.am