Մամուլ

Էս երկրում արդար դատավոր չկա, բոլորը ենթարկվում են փողոցին. Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պնդմամբ դատարանն իր ամուսնուն կրկին կալանավորելու որոշում է կայացրել «փողոցի թելադրանքով»։ Մեկնաբանելով դատարանի որոշումը, Նազիկ Ամիրյանն ասաց.

«Էս երկրում արդար դատավոր չկա, էս երկրում արդարադատություն չկա և բոլորը ենթարկվում են փողոցին, ուրիշ բան չեմ կարող ասել»։

Հիշեցնենք` այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Կիսվել